Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Թեյի ավանդույթներն ու գաղտնիքները մեր Երևան քաղաքում

Թեյի ավանդույթներն ու գաղտնիքները մեր Երևան քաղաքում

Չինական մշակույթում որպես Մեծ թեյագետ հիշատակվող Լու Ույը (733-804 թթ.) հավատում էր, որ «եթե շատ թեյ խմես, ապա կարճ ժամանակ անց թևեր կաճեն ուսերիդ»:


Թեյի հրաշագործ հատկությունների՝ նրա այս պատկերավոր ներկայացումը մինչ օրս շարունակում է բազմաթիվ հիմնավորումներ գտնել բժշկության մեջ:


Դեռևս մեր թվարկությունից առաջ Չինաստանում կյանք առած և ապա ամբողջ աշխարհով մեկ տարածում գտած թեյն այսօր ամենահարգված և ամենից շատ օգտակար հատկություններ կրող ըմպելիքներից է:


Դեկտեմբերի 15-ը 2004 թվականից ի վեր տոնվում է որպես Թեյի միջազգային օր: Տարվա մեջ մեկ օր թեյին նվիրելու նպատակն այդ օգտակար ըմպելիքի մասին տեղեկացվածության բարձրացումն է, աճեցման, վաճառքի ընթացքում առաջացող խնդիրների մասին բարձրաձայնելը, հաղթահարելը:


Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ», Ասյա ՄիրանյանՀայաստանը թեև թեյ արտադրող երկիր չէ, բայց ըմպելիքի հանդեպ հետաքրքրության մեծացման, սպառման հարցում տարեցտարի գրանցում է առաջընթաց: Դա մեզ հետ զրույցներում հաստատեցին Երևանի լավագույն թեյարանների ներկայացուցիչներն ու թեյի հայ գիտակները:


Երևանում թեյի առաջին մասնագիտացված խանութ-սրահը՝ «Նատուրա Գոլդ»-ը, հենց դռների շեմին մեզ կախարդեց օդում սավառնող բույրերի փնջով, որը, ինչպես պարզեցինք խանութի 16 տարվա վաճառողուհի տիկին Ասյայից, այդ բույրը բաժակի մեջ տեղափոխելն այդքան էլ հեշտ գործ չէ.... «Բոլոր այցելուները հենց այդ բույրով թեյն են ուզում,- սպասելի հարցը լսելով՝ ժպտալով ասաց Ասյա Միրանյանը,- բայց բացատրում եմ, որ այն ստացվում է տարբեր թեյերի տուփերը բացել-փակելու արդյունքում. բույրերը կուտակվում են,  կուտակվում, դառնում այսպիսի փունջ»: Խանութ-սրահում վաճառվում է շուրջ 150 թեյերի տեսականի. տիկին Ասյան վարպետի համոզվածությամբ նշում է, որ դրանք բոլորը ճանաչում է բույրով: Նա նաև համոզված է, որ թեյը բարիացնում է մարդկանց, դրական զգացություններ արթնացնում. «Նախկինում կարելի էր միանշանակ ասել, որ Երևանը սուրճի քաղաք է. այսօր այդպես չէ: Մարդիկ շատ են կարդում թեյի մասին, հետաքրքրվում ու ձեռք բերում: Այդ փոփոխությունը սկսվեց հիմնականում հայրենադարձների շնորհիվ, ովքեր գալիս էին՝ բերելով իրենց թեյերը»:

 

Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ» Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ» Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ»


Խանութ-սրահին կից գործում է համանուն թեյարանը, որտեղ կարելի է համտեսել «Նատուրա Գոլդ»-ում վաճառվող թեյերի գրեթե ողջ տեսականին: Թեյարանի մենեջեր Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում, խոսելով թեյերի նախընտրության միտումների մասին, նշեց, որ վերջին շրջանում շատ նորաձև է դարձել հատկապես «Պուէր»-ը՝ շնորհիվ իր նիհարեցնող հատկության: Անգամ քաղցած խմելիս՝ այն թեթև գլխապտույտ է առաջացնում, ինչը շատ երիտասարդներ ընկալում են որպես հաճույքի զգացողություն և մատուցողին պատվերը տալիս կարճ-կոնկրետ ձևակերպում են. « Ձեր էն լավ թեյից»:

 

Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ» Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ» Մասնագիտացված խանութ-սրահ «Նատուրա Գոլդ»


Շուրջ տասը տարի «Նատուրա Գոլդ» սրճարանում աշխատող Լիլիթի խոսքով՝ թեյի իսկական գուրմանները քիչ են Երևանում, նրանցից շատերն էլ իրենց սերն ու իմացությունը խորացրել են հենց այս թեյարանում:


Յոգայի ուսուցիչ Հրանտ ԴանդուրովԳուրմաններից մեկին մեզ հաջողվեց գտնել: Յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովը թեյերով հետաքրքրվել սկսել է համալսարանում՝ ճապոներենն ու ճապոնական մշակույթն ուսումնասիրելուն զուգահեռ:Ընկերն էլ տարվել էր չինական մշակույթով. հանդիպումների, արևելյան զրույցների վայրը հենց «Նատուրա Գոլդ»-ն էր՝ թեյի սեղանի շուրջ:  «Մի քանի անգամ Թայլանդ գնացինք: Մտածում էինք՝ ինչ հետաքրքիր, սիրուն բիզնես կարելի է անել: Հենց Թայլանդում էլ որոշեցինք թեյերի բիզնեսով զբաղվել. և՛ հետաքրքիր էր, և՛ սիրում էինք թեյ: Այդպես փորձնական շատ թեյեր պատվիրեցինք ու հասկացանք, որ ԱՅԴ թեյը Երևանում ուղղակի չկա՝ իրոք, էլիտար թեյ»,- պատմում է Հրանտը: Նրա կարծիքով՝ անգամ այսօր Երևանում չկա էլիտար թեյը, չնայած լավ թեյերի ընտրանին բավականին մեծացել է: 


Գուրմանի խոսքով՝ լավ թեյը պետք է հնարավոր լինի թրմել 5-6-ից մինչև 20 անգամ, և ամեն անգամ այն համային նոր նրբերանգներ պետք է ունենա:

 

Յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովի հետ՝ թեյի մասին Յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովի հետ՝ թեյի մասին Յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովի հետ՝ թեյի մասին


Ինչպես նշում է Հրանտը, այսօր հայ երիտասարդները փնտրում են լավ թեյ: Ընկերների համար երբեմն կազմակերպում է դասական թեյախմություններ, նաև որակյալ թեյեր պատվիրում դրսից:

«Թոմաս Թվինինգ»  թեյարանի մենեջեր Գոհար ՀովհաննիսյանԵրևանի ամենահայտնի թեյարաններից մեկի՝ «Թոմաս Թվինինգ»-ի այցելուներն ամենաշատը պատվիրում են մրգային թեյեր: Թեյարանի մենեջեր Գոհար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսականու վերջին թարմացումները եղել են հենց մրգային տարբեր խառնուրդներով թեյերը: Շատ պահանջված են նաև հայկական թեյախառնուրդները՝ ուրց, դաղձ, նանա՝ հատկապես առողջական տարբեր գանգատների դեպքում: «Թոմաս Թվինինգ» -ի այցելուների կողմից շատ սիրված են թափանցիկ բաժակներով մատուցվող թեյափնջերը, որոնք տաք ջրի մեջ աստիճանաբար ծաղկի պես բացվում են և նաև էսթետիկ հաճույք պատճառում:


«Կան հաճախորդներ, ովքեր ունեն իրենց սիրված թեյերը: Անգամ, արդեն կարիք չունենք հարցնելու՝ ինչ է նախընտրում խմել: Մենք շատ ուշադիր ենք մեր մշտական հաճախորդների նախընտրությունների ուսումնասիրման հարցում»,- պատմում է Գոհարը:

 

«Թոմաս Թվինինգ»  թեյարան «Թոմաս Թվինինգ»  թեյարան «Թոմաս Թվինինգ»  թեյարան


Թեյի մեծ սիրահարների նուրբ ճաշակը շոյելու ամենակարճ եղանակը մատուցողները փորձարկում են ամեն օր.  «Նույն թեյի՞ց»:

 

«Թոմաս Թվինինգ»  թեյարան «Թոմաս Թվինինգ»  թեյարան «Թոմաս Թվինինգ»  թեյարան

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. Մեդ-Պրակտիկ
Լուսանկարը. Նիկա Բաբայան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ